«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ՏԽՈՒՐ Է

ՏԽՈՒՐ Է
08.07.2011 | 00:00

Երեկ կրկին պատեհ առիթ էր ստեղծվել, որ ԱԺ խոսնակը քննադատի կառավարությանը: Այն փաստը, որ «Ֆորբս» ամսագիրը վատագույն տնտեսություն ունեցող պետությունների շարքում Հայաստանին հատկացրել է 2-րդ տեղը, բնականաբար, տխուր է բոլորիս, ոչ միայն կառավարության համար: Սակայն իշխանության մյուս թևի ղեկավարը, կարծես, բավականին գոհ է այս իրավիճակից ու հակահարված է տալիս իր իսկ կուսակցին։ «Վարչապետին ասել ենք, որ անպայման արձագանքի այդ տեղեկատվությանը։ Կառավարությունը պետք է բացատրություն տա, ու առհասարակ ես այն կարծիքին եմ, որ ցանկացած նմանատիպ հայտարարության կառավարությունը պետք է արձագանքի` ինչո՞ւ է այդպես, կամ եթե այդպես չէ, հերքի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։
Հետաքրքիր է, երբ օրնիբուն մամուլը խոսում է ԱԺ-ի տխուր պատկերի մասին, Հովիկ Աբրահամյանը երբևէ մտածե՞լ է «բացատրություն տալու» մասին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ